helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Հոկտեմբերի 27՝ ողբերգական էջ Հայաստանի համար


Քաղաքականություն

Այսօր լրանում է հրեշավոր ահաբեկչության 24-րդ տարելիցը։

Մանկուրտները սպառնացել են, և շարունակում են սպառնալ՝ սպասարկելով անկախ Հայաստանի թշնամիների շահերը, հարվածում են թիկունքից՝ երազելով նոր «Հոկտեմբերի 27»-ի մասին։

Բայց փոխվել է այն, որ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, հասունացել ենք, աշխարհին այլ հայացքով ենք նայում։ Չնայած այն հանգամանքին, որ կոնկրետ անուններով պաշտոնական հայտարարություններ չկան, մենք գիտենք ու տեսնում ենք այս հրեշավոր ահաբեկչության պատվիրատուներին։ Մենք գիտենք ահաբեկչության նպատակը, գիտենք, թե ինչ են անում և ինչ են փորձում անել։

Նրանց նպատակները չեն փոխվել, բայց մենք փոխվել ենք, ուստի նրանց մոտ ոչինչ չի ստացվի, թեև նրանք դա համառորեն չեն հասկանում՝ հենվելով, ի թիվս այլ բաների, իրենց շնագայլերի՝ «մեր» մանկուրտների վրա։

Հոգիտ լուսավորվի մեր սպարապետ, դու այնքան պետք ես քո մոլորված ազգին։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 128 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *