helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն աչք է դրել Տավուշի Շիրակի և այլ մարզերի վրա


ՄշակույթՔաղաքականություն

Ադրբեջանական պետական «AZ.TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակաշրջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի-որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է, բայց դե դա նորություն չէ։

Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 93 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *