helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Ադրբեջանում չգիտեն ինչ անեն


Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ 

Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ 

Այս տեսանյութից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ Վարդանյանի թեման լուրջ անհանգստություն է պատճառում Բաքվին, շատ կարևոր է, որ թեման չմոռացվի, դրա մասին խոսվի, միջազգային աղմուկը դա ճնշման կարևոր գործիք է։ 

Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։ 

Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 34 - Today Page Visits: 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *