helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

ՄԱԿ-ը վերահաստատեց իր որոշումը


Քաղաքականություն

ՄԱԿի դատարանը հաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումը։

Արդարադատության միջազգային դատարանն այսօր հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի վճռով կիրառված միջանկյալ միջոցը՝ գտնելով, որ այն փոխելու կարիք չկա։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12-ին Հայաստանի կողմից դատարան ներկայացրած նոր հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը։

«Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան և երկկողմանի տեղաշարժն ապահովելու համար»,- մեջբերում է դատարանի որոշումը Յ. Կիրակոսյանը։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 35 - Today Page Visits: 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *