helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Զանգ ԱՄՆ – Ալո՞


Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ քայլերին, այդ թվում՝ ԲաքուՍտեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերին։

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար հետևողական ջանքերի անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 28 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *