helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Աթաթուրք – Դիսնեյ կապը, կամ թուրքերի հիվանդ պրոպագանդայի փորձ


ՄշակույթՔաղաքականություն

Թուրքական ԶԼՄների տեղեկությունների համաձայն՝ Disney Plus հարթակը որոշել է չհեռարձակել 8 միլիոն դոլար արժողությամբ Աթաթուրք հեռուստասերիալը, որը արտադրվել է հարթակի կողմից՝ չնայած 2023 թվականի հոկտեմբերի 29-ին արդեն հայտարարվել էր վեց սերիայի հեռարձակման մասին։

Այժմ սերիալը, որը դուրս է գալիս Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ, կվերափոխվի գեղարվեստական ​​ֆիլմի և կցուցադրվի նոյեմբերի 3-ին, բայց միայն թուրքական կինոթատրոններում։

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Disney Plus-ը տեղի է տվել հայկական լոբբիի ճնշմանն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պահանջին։

Հիշեցնենք, որ ANCA-ն պահանջել էր չեղարկել ռազմական հանցագործի մասին հաղորդումը։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 28 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *