helpful
Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Ադրբեջանական մամուլը քարոզում է Հայաստանի տարացքների «պատմական» վերադարձը


Քաղաքականություն

Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ ագրեսիվ ծրագրերի բացահայտումը։ Այսպես, կիրակնօրյա հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը նշում է․ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի ներքո իրականացվող քարոզչական աշխատանքն ու ադրբեջանցիների իրավունքները միջազգային ասպարեզում ներկայացնելու ծրագրերը ցույց են տալիս, որ հայերն ինչ էլ անեն, չեն կարող ժխտել, որ Զանգեզուրը, Գյոկչեն, Դարալայազն ու այլ տարածքներ պատմականորեն պատկանել են Ադրբեջանի ժողովրդին․․․»։

Ընդ որում, հաղորդման մեջ որպես ցուցիչ ներկայացնում են 7-րդ դասարանի աղմկահարույց ու պատմական խեղաթյուրումներով հարուստ դասագիրքն ու Թբիլիսում Փաշինյանի ներկայացրած քարտեզը, որտեղ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ։
Ինչ խոսք, ադրբեջանցիները երբեք նման հաջողությունների չէին հասնի՝ առանց ՀՀ իշխանությունների օգնության, կարծում եմ՝ դա ավելի քան ակնհայտ է․․․ Մինչ մեզ կոչ են անում հրաժարվել մեր պատմությունից, ինքնությունից, անցյալից, մեր հաշվին հարևանները չեղած տեղից «պատմական հայրենիք» են կառուցում։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 97 - Today Page Visits: 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *