helpful
Հայաստան
05/08/2024

Սեղմեք այստեղ
Ողջու՛յն։ 👋 Մաղթում ենք Ձեզ հաճելի օր։ 🌝 🌝

Ալիևի «նամյոկը» ԱՄՆ-ին և Եվրոպային


Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ հայտատարել է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։ 

«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական  տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,-նշված է հայտարարության մեջ։ 

Եթե թարգմանենք այլ լեզվով՝ ասում են մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք, խելոք անում է։ Այստեղից էլ բխում է այլ հարց՝ ինչու՞ են կեղծ շառլատան «արևմտամետերը» առավոտից երեկո ասում, թե իբր այսպես է պահանջում միջազգային հանրությունը, մինչդեռ տարբեր մայրաքաղաքներից եկող ազդակները փաստում են, որ այս գործելաոճը որևէ մեկին հասկանալի չի։ 

Դեռ երեք ամիս առաջ, ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի՝ Փաշինյանը «գցելու» է Արևմուտքին ու գնալու է Ալիևի հետ ուղիղ բանակցության։ 

Հիմա մենք դրա ականատեսն ենք լինում։ Հարցերը լուծվում է միմիայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության։

Եթե հետաքրքրեց, ապա կիսվեք և տարածեք
Total Page Visits: 82 - Today Page Visits: 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *